Մեր մասին
Երևանից 48 կմ դեպի հյուսիս, Արզական գյուղի (Աղվերան) տարածքում է գտնվում այս հանգստավայրը։ «Ալպիական մանուշակ», գողտրիկ անվամբ հանգստավայրում Ձեզ կտրամադրվեն 2, 3 և ավելի տեղանոց հարմարավետ սենյակներ, մշտական տաք և սառը ջուր, բացօթյա լողավազան, բար, սպորտային խաղեր, սպորտհրապարակ, համակարգչային խաղեր, թենիս և այլն։
Ցանկության դեպքում բուժական նպատակներով կարող եք օգտվել գյուղի տարածքում գտնվող ընդերքային տաք ջրերի լոգանքներից։
Սքանչելի բնությունը, աշխատակիցների սիրալիր և բարեհամբույր վերաբերմունքը հաճելի կդարձնեն ձեր հանգիստը։
Լավագույն պայմաններ ձեր հաճելի հանգստի համար։
Ավելին...